Բաժիններ՝

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ֆորումի տեղեկահավաք պատվիրակության հետ

ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում մարտի 29-ին կայացել է ՀՅԴ պատվիրակության հանդիպումը Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումի (European Forum for Democracy and Solidarity) նախաձեռնած այցի պատվիրակության հետ, որում ընդգրկվելեն գիտնականներ եւ եւրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից՝ հավելելով. «Տեղեկահավաք այցը մաս է կազմում Արեւելյան Եվրոպայում (սոցիալ) ժողովրդավարության զարգացումները ուսումնասիրելու ծրագրին, որին աջակցում է Եվրոպական սոցիալիսական կուսակցությունը (PES)։

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով նրանց առաքելությունը տարածաշրջանում և հատկապես Հայաստանում՝ միտված ժողովրդավարության զարգացումների ուսումնասիրությանը։ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Հայաստանում վերջին քաղաքական զարգացումները, հասարակության տրամադրությունները, երկիր առաջ ծառացած մարտահրավերները և այլն։

ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսեց Դաշնակցության առաջիկա աշխատանքների, որպես արտախորհրդարանական ուժ՝ թե՛ ներքին թե՛ արտաքին քաղաքականության մեջ դերակատարության մասին։ Իշխան Սաղաթելյանը նաև Ֆորումի պատվիրակությանը տեղեկացրեց, որ Գերագույն Մարմինի կողմից կյանքի կոչված որորտային հանձնախմբերը մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում՝ կառավարության գործունեությունը մշտապես պահելով ուշադրության կենտրոնում:

Համերաշխության և Ժողովրդավարության Եվրոպական ֆորումը հիմնադրվել է 1993 թվականին ԵՄ անդամ մի շարք երկրների սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունների և հիմնադրամների կողմից, նպատակ ունենալով տարբեր երկրներու եւ աշխարհամասերում խթանելու ընկերվարական և ժողովրդական արժեքների զարգացումը։

ՀՅ Դաշնակցությունը անդամ է Եվրոպական սոցիալիսական կուսակցությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս