
Հրդեհ Օրբելի եղբայրների փողոցում

Մարտի 30-ին, ժամը 02:26-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է դուրս գալիս Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում գտնվող նորակառույց շինության տարածքից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 հասցեում գտնվող շինության նկուղային հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:12-ին:
Այրվել են պատի երեսպատումը՝ 8 քմ, էլեկտրական լարեր՝ 3 գմ և շինարարական գործիքներ՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: