Հուլիսի 25-ից օգոստոսի 17-ը Ուզբեկստանի Հանրապետության «Ֆորիշ» զորավարժադաշտում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ-2019» միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիմն անցկացնում է նախապատրաստական պարապմունքներ։
Հավաքների մասնակիցների հետ մարտական հենակետերում անցկացվել են նաև ցուցադրական պարապմունքներ:
Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում, որի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018 թվականին Արցախի 201 ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրել է 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հայաստանը չի կարող Իսրայել արտահանձնել իր քաղաքացի Մերի Աղաջանյանին, ով Իսրայելում դատապարտվել էր խարդախության համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ. Սարաջյանի դին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը:
Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով 2017թ. հուլիսի 3-ից հետախուզվող 44-ամյա Աշոտ Վ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով:
2018 թվականին ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանության և «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված շուրջ 1․600.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 պայմանագրերի օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ 3 պայմանագրերը կնքվել են ՀՀ-ում գնումները կանոնակարգող օրենսդրության մի շարք նորմերի խախտումներով։
Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել հասկանալու համար, թե «ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել»։
ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։
Ազգային ժողովի թվով 60 հավաքարարներ այս պահին աշխատանքից ազատման դիմում են գրել՝ ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ համառոտ ներկայացնելով իրենց նկատմամբ կիրառված անարդարացի վերաբերմունքը։
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների:
Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:
Օրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք, բայց անսովոր հյուրերն անհաղորդ են մնացել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:
87 տարեկան հասակում մահացել է խորհրդային եւ վրացի դերասան Նոդար Մղալոբլիշվիլին:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ խորհրդական Աշոտ Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էր, որին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:
«Դեռեւս 2018 թ. հուլիսին «Փաստ» թերթը գրել էր, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Սարգսյանի ու կոլեկտիվի «ջրերը մի առվով չեն հոսում»:
Հայաստանի քաղաքական, ռազմական եւ հոգեւոր էլիտան՝ վարչապետից ու նախագահից սկսած, վեհափառով վերջացրած, հրավիրված է Արցախում Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։
Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում:
Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը:
ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը:
Օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր նաև այն մասին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը բարձրագույն կրթություն չունի: