Որևէ բարոյական, սովորութային, այլև՝ իրավական համակարգ չի կարող դիմանալ հետևողական տրամաբանական քննադատությանը: Այլ կերպ ասած՝ ցանկացած բարոյական, սովորութային, իրավական համակարգ կարող է հեշտությամբ կազմաքանդվել, քայքայվել, վերացվել, եթե դա հետևողականորեն և անզիջում կերպով ենթարկվի տրամաբանական քննությանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում Ճամբարակի hամայնքապետարանի եւ ԵԿՄ Ճամբարակի մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին:
Մարզպետը, ըստ մեր աղբյուրների, հստակ ցուցում է տվել, որ որևէ աշխատակից որևէ հարցով որևէ առնչություն չունենա տիկին փոխմարզպետի հետ, մինչև ինքը կկարողանա կազմակերպել նրա անցնցում հեռացումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ ապրիլի 12-ին անցկացվել է փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը:
«Անկեղծ, վստահ եմ, որ ԱԱԾ-ում մարդիկ գոնե գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակահատվածում է լինելու «թամբի վրա», հետո իրենք այդ ամենի համար շատ լուրջ պատասխան են տալու, թող փորձեն գոնե իրենք հանգստացնեն Նիկոլ Փաշինյանին։ Նախկին իշխանությունների ժամանակ ԱԱԾ-ն ամենապասիվ կառույցն էր, երբևէ տեսե՞լ եք, որ այդ ծառայությունը ֆեյսբուքյան օգտատեր կալանավորի»։
Հանրային հաշվետվողականության հարթակում այս շաբաթ Շիրակի մարզպետարանում քննարկվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը:
«Դրական է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում սկսված փոփոխությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այդ փոփոխությունների շնորհիվ ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով, որպեսզի համասփյուռ հայությունն առավել մեծ ակտիվությամբ ներգրավվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերում:
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի):
Ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:
Մասամբ՝ ասֆալտ, մասամբ հողածածկույթ. Արթիկը տարածաշրջանի 7 համայնք միմյանց միացնող ճանապարհն անանցանելի է:
Ապրիլի 8-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» և Բարեվարքության հարցերով միացյալ խորհրդատվական խումբը:
Ապրիլի 12-ին, ժամը 14:20-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ ստեղծված «Միր» հեռուստաալիքի բացառումը Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից տարակուսանք ու զարմանք է առաջացնում:
«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:
Հայաստանի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցը, ով ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացու տեսագրությունը տարածել էր, աշխատանքից ազատվել է:
4-րդ զորամիավորումում անցկացվում են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետերի և սպաների հնգօրյա հրամանատարական հավաքներ:
Ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում արձանագրված խայտառակ միջադեպը մինչ օրս քննարվում է հասարակության շրջանում։ Ըստ Փաշինյանի և պաշտոնական լրատվամիջոցների՝ Փաշինյանին զայրացրել էր գետնին ընկած, կեղտոտված եռագույնը։ Համացանցում, սակայն, շատերը կրկին դիտելով այդ օրվա տեսանյութերը, նկատել էին, որ դրոշը գետնին ընկած չի եղել, հենված էր պատին։
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ապրիլի 12-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը ներկայացրեց իր հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:
Բողոքի ակցիա՝ տրանսգենդերի ելույթը «Հանրային»-ով հեռարձակելու դեմ:
Մեկնած օպերատիվ խմբին պատանու հայրը նշված վայրում ներկայացրել է առանց գրառման «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող իր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ապրիլի 12-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: