Ցավոք, երկրի ուժայինները Նիկոլ Փաշինյանի ձեռքը գնալով պատանդ են դառնում։
Մահացել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կինը՝ Անահիտ Բոստանջյանը:
Գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկան» խորագրով:
ՌԾ ՔՀՑ-կառավարություն այս աշխատելաոճը մեծ հավանության էր արժանանում միջազգային տարբեր կառույցների կողմից: Չմոռանանք, որ հենց միջազգային կառույցների օգնությամբ էր, որ տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվեց քաղաքացիական հասարակություն:
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում ապրիլի 13-ին, ժամը 11.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 46-ամյա Դավիթ Դ.-ն։
ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները մոմավառություն են կազմակերպել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ նախագահին հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը: Իսկ Հայաստանում մտավոր ահռելի պոտենցիալ կա: Վկան՝ կցված տեսանյութը»:
Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից. «Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ եւ տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»:
Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ aysor.am-ի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
#SutNikol նախաձեռնության 9 անդամներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս տղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը:
Կյանքի 94-րդ տարում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը:
Երեք մարդ է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին:
Ապրիլի 15-ին, ժամը 04:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:
Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է:
Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչևէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները ՀԱՊ-ի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։
Այսօր վաղ առավոտյան ոստիկանության բաժին բերման ենթարկված Նարեկ Սանսոնյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել. «#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:
«Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ…»:
Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ապրիլի 14-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք ունենք լայն թրեյնինգների նախագիծ՝ «Աշխատիր Հայաստան», որի մշակման փուլը շուտով կավարտվի»:
Բոլոր կենդանի արարածների կյանքը կախված է շնչելուց, ուտելուց, խմելուց։ Սակայն մարդիկ օժտված են մի բանով, որ չունեն կենդանիները. մարդիկ ստեղծված են կյանքի նպատակը հասկանալու հրամայականով։
Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության» տարեկան զեկույցից։
Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:
Ապրիլի 14-ին, ժամը 14:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 40 աղբյուրների փողոցի տներից մեկին հարակից այրվում է վագոն-տնակ: