«Շարշթաղի բալան» կոչվող հանդամասում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է. կա վիրավոր

Ապրիլի 12-ին, ժամը 14:20-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Մովսես գյուղի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մովսես գյուղի «Շարշթաղի բալան» կոչվող հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1945 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 400 մ) ձորը:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևորին՝ Շ.Մ.-ին (ծնված 1957 թ.), ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930