Ապրիլի 11-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են 17-ամյա Սասուն Այվազյանին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:
Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է մամուլի՝ իր հետ կապված հրապարակումներին:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները դարձել են հատուկ դպրոցի սաների կնքահայրեր:
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու» վերաբերյալ որոշման մեջ:
«Երկու վարկածի դեպքում էլ ակնհայտ է, որ մարդիկ, փաստորեն, հենց այնպես տեղը, առանց որևէ լուրջ հիմնավորման, կարող են ցանկացած ժամանակ միապետի կամքով կորցնել իրենց աշխատանքը»։
Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման հավելվածում:
«Ասում են՝ պետությունը բանկերին փող է տալիս, բայց ինչո՞ւ, բանկերի՞ն է գյուղացու անվան տակ հարստացնում, թող գյուղացուն տային վարկերը: Հերի՛ք եղավ, էլի, գյուղացու անվան տակ ամեն ինչ անում են. էլ ապահովագրություն, էլ վարկավորում: Այ մարդ, այդ գումարը գյուղացուն տվեք, ի՞նչ եք ուզում նրանցից»:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) ամուսնալուծվելուց հետո, առանց մոր համաձայնության, երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և հրաժարվում է վերադարձնել։
Հայազգի քույր և եղբայր Հովիկի և Լիլիի՝ Հայաստան արտաքսված մայրը հնարավորություն է ստացել վերադառնալ Նիդերլանդներ՝ երեխաների մոտ:
«Մի անգամ գոնե հարցնեին՝ ով է, ոնց է աշխատել, նոր աշխատանքից ազատեին։ Ես այդ տղայի հետ կապ չեմ ունեցել, բայց համացանցում տեսանյութը տեսա, թե վարչապետն ինչպես էր գոռում նրա վրա, հասուն մարդ էր, հո 15 տարեկան դպրոցակա՞ն չէր, որ այդպես վարվեց։ Մեր վարչապետն ասում է՝ օրենքի երկրում ենք ապրում, բա ո՞ւր ա օրենքը, ասում էր՝ հարցերը մենք ենք լուծում, վերջ, հա՞, էլ մենք հարց չենք կարող լուծել։ Չգիտեմ, այդ դեպքն ինձ վրա շատ է ազդել, ես այդ տղայի համար մի բան պետք է անեմ»։
Ապրիլի 11-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս «Յանդեքս» տաքսի ծառայության քարտեզում փոփոխություն չի եղել, և Արցախը որպես Ադրբեջանի տարածք է ներկայացվում։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանն ընդգրկվել է Institut Choiseul (Շուազել ինստիտուտ) ֆրանսիական անկախ վերլուծական կենտրոնի վարկածով Ռուսաստանի երիտասարդ տնտեսական էլիտայի լավագույն ներկայացուցիչների ,Choiseul 100 Ռոսիա» հարյուրյակում:
Մարտի 1-ին «168 Ժամը» օրենքով սահմանված կարգով տեղեկություն ստանալու հարցում ուղարկեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ խնդրելով մեկնաբանել Իոաննիսյանի հայտարարությունը և պատասխանել՝ իրո՞ք գործելու է նման կենտրոն, այն իրո՞ք «պայքարելու է կեղծ լուրերի դեմ», և ինչպե՞ս։
Այսօր գիշերը, ժամը մոտ 3-ին, Վեոլիա ջրում ահազանգ էր ստացվել, որ Արաբկիրի Բաբայան փողոցում վթարվել է 500 մմ տրամագծով տարանցիկ խողովակաշարը, որը սնուցում է Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների մի շարք թաղամասեր:
Գյումրիում եւ հարակից համայնքներում ջուրը պղտորված է:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանել վեհաժողովականների հարցերին:
«Հայաստանում օրենքի գերակայություն է, ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի այն հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք կա Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
«Ժողովրդի վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,- այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում իր ծավալուն ելույթին հաջորդած հարց-պատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցերից մեկին։
Մարտական իրադրության պայմաններում արագ և ճիշտ կողմնորոշվելու, ներդաշնակ գործելու, և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 10-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել է հատուկ պատրաստության մարտավարական-մասնագիտական պարապմունք:
«Վարչապետի գալու օրը Հայկն է այս տարածքը կարգի բերել, թե՝ վարչապետն է գալիս, մեքենան լվացել կանգնեցրել է, եկել ասում են՝ ազատվի՞, ինչո՞ւ։ Մարդը նորմալ կանգնած էր, ո՞նց կանգներ, որ ուղիղ ու զգաստ լիներ…»,- նշեց մեր զրուցակիցը:
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
ՊԵԿ շրջանակներում խոսում են այն մասին, որ Փաշինյանն իր այս քայլերով փորձում է հասարակության շրջանում «արդար ղեկավարի» իմիջ ձեռք բերել, այնինչ նա իր հարցերն է լուծում նաև ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հետ՝ փորձելով թուլացնել նրա դիրքերը, ով բավական բարձր հեղինակություն ունի և տարբեր գերատեսչություններում՝ մերձավորներ և մտերիմներ։
«Այսինքն՝ դուք կարծում եք, որ 100 հոգո՞վ պետք է գնային»,- այսօր կառավարության նիստից հետո նման հարցադրում արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ էին ՊԵԿ 40 աշխատակիցներ մտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոն:
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Քաղաքացինեը քիչ առաջ մեզ են ուղարկել Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Կրպակ» սուպերմարկետում բռնկված հրդեհի լուսանկարներն ու տեսանյութը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Բուլղարիայի Հանրապետության հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: