Բաժիններ՝

Հայկ Մարությանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:

Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները, այդ թիվը կմեծանա: Մասնավորապես, ըստ դեսպանի, համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:

Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930