
Արթիկ-Անուշավան միջմարզային ճանապարհն անանցանելի է. գյուղացիները սպառնում են ճանապարհ փակել

Tsayg.am. Մասամբ՝ ասֆալտ, մասամբ հողածածկույթ. Արթիկը տարածաշրջանի 7 համայնք միմյանց միացնող ճանապարհն անանցանելի է: Վարորդներից հատուկ հմտություններ են պահանջվում փոսերը շրջանցելու համար:
Արթիկ-Անուշավան միջմարզային ճանապարհը վերջին անգամ 2009 թվականին է ասֆալտապատվել: Սակայն աշխատանքների որակն ի սկզբանե համայնքի բնակիչներին չի գոհացրել: Ընդամենը ամիսներ անց ասֆալտը սկսել է քայքայվել: Այսօր էլ կատարված աշխատանքներից ոչինչ չի մնացել: