Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։
Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կավարտի Պետական վերահսկողական ծառայությանն (ՊՎԾ) առնչվող հեմոդիալիզի պարագաների գնումների հայտնի քրեական գործի նախաքննությունը և գործը կուղարկվի դատարան, գրեթե ամեն շաբաթ մի նոր սկանդալային դրվագ է հայտնի դառնում այս գործի նյութերից:
Հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել՝ այդ թվում աշխատավարձի բարձրացման միջոցով, եթե նման հնարավորություն կա:
Հայաստանում հանցագործությունների թվում նախորդ տարի անհանգստացնող են եղել բնակարանային գողությունները: Ցուցանիշը շարունակում է անհանգստացնող մնալ: ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումն ու 5 նախարարությունների կրճատման և աշխատակիցների օպտիմալացման հեռանկարին այսօրվա ասուլիսում անդրադարձան պահեստային գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն ու Ազգային Անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Մայիսի 10-ին, ժամը 14:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հին խճուղու թիվ 37 հողամասի մոտակայքում այրվում է վերամբարձ կռունկ:
«Ապօրինի անտառահատումների համար բոլոր հոդվածներով խստացումներ են գնացել, և մենք այս տարի 102 հազար խմ միայն պահուստային թափուկ ենք բաժանել անտառամերձ համայնքների բնակիչներին, և բազմաթիվ տնտեսական ծրագրեր ենք անում: Անտառից ապօրինի հատումները պետք է բացառվեն, գյուղացիները պետք է սկսեն դա ընկալել: 20-25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա:
Մայիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Հովհաննես Թ.-ն և 1993 թ. ծնված Նարեկ Ե.-ն, դրսևորելով անհավասարակշիռ վարքագիծ և ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանության Չարենցավանի բաժնում սկսել են գոռգոռալ և հայհոյանքներ տալ՝ դրանով իսկ խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության ծառայողների հանդեպ:
Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դրամապանակներով բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց:
Հայաստանի Հանրապետության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դեռևս չի իրականացրել «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը, որի ներարկումից հետո Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող հինգ հիվանդների մոտ բարդություններ են առաջացել:
Մայիսի 7-ին, ժամը 05.22-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր հնչել, որ ժամը 05.10-ին, անհայտ անձը, բժշկական դիմակով և ձեռնոցներով, մուտք է գործել Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում գտնվող տարադրամի փոխանակման կետ և դանակով ու նռնակի նմանվող առարկայով սպառնալիքներ հնչեցնելով՝ գումար պահանջել, սակայն ոչինչ չստանալով՝ դիմել է փախուստի:
Մայիսի 8-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են:
Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով՝ պոպուլյացիան վերականգնելու համար ընդհանրապես պետք է Հայաստանում դրա որսը 3-5 տարով արգելել.«Ես, 6-7 տարի է, չեմ գնացել որսի, և միշտ դրա մասին խոսում եմ: Եկեք արգելենք առհասարակ որսը ոչ միայն՝ օրենքներով, այլ նաև որսորդական պատրոնների ներմուծման ժամանակավոր արգելք դնենք։ Գնում են և անկանոն որս են անում ցանկացած սեզոնի, վերահսկելը շատ դժվար է» ։
ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերի հրատապ թեմային՝ գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին: Ըստ նրա՝ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի քանի անգամ արձանագրել են, որ դա անում են սպառողների շահերի պաշտպանության համար, նաև արձանագրել են, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մանկատան սաների բնակապահովման խնդրին: Նա հարցադրում արեց՝ մանկատան սանը որտե՞ղ պետք է բնակարան ունենա՝ Երևան քաղաքի կենտրոնո՞ւմ:
«Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 03.45-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Լուսինե Ս.-ն։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մայիսի 8-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը. 18-ամյա մտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Լրացավ մեր կառավարության կամ հետհեղափոխական կառավարության գործունեության մեկ տարին և, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար: Իհարկե, այս ընթացքում կառավարության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, կառավարության գործող անդամների մի մասը հենց ամենասկզբից են ընդգրկված կառավարության կազմում կամ առընթեր մարմիններում, այն մարդկանց, ում հետ այս ընթացքում աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Մայիսի 8-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 53-ամյա վարորդ Վահան Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:
«Վարչապետն այսօր առավոտյան աշխատանքի է գնացել հեծանիվով» տեսանյութը լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում մեծ ուշադրության ու տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ։