
Ավազակային հարձակում Արաբկիրում

Մայիսի 7-ին, ժամը 05.22-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր հնչել, որ ժամը 05.10-ին, անհայտ անձը, բժշկական դիմակով և ձեռնոցներով, մուտք է գործել Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում գտնվող տարադրամի փոխանակման կետ և դանակով ու նռնակի նմանվող առարկայով սպառնալիքներ հնչեցնելով՝ գումար պահանջել, սակայն ոչինչ չստանալով՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումներով, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է 1990 թ. ծնված Գոռ Ս.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք նռնականման առարկան և դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: