
«Էլիտ Սթոուն» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկի սրահն ամբողջությամբ այրվել է

Մայիսի 10-ին, ժամը 14:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հին խճուղու թիվ 37 հողամասի մոտակայքում այրվում է վերամբարձ կռունկ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 14:50-ին:
«Էլիտ Սթոուն» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկի սրահն ամբողջությամբ այրվել է: