Բաժիններ՝

«Օպտիմալացումն արվում է՝ փողոցում ամբոխ ապահովելու համար»

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումն ու 5 նախարարությունների կրճատման և աշխատակիցների օպտիմալացման հեռանկարին այսօրվա ասուլիսում անդրադարձան պահեստային գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն ու Ազգային Անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Ըստ Եղիազարյանի՝ օպտիմալացումը ծառայելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ասենք՝ ԱԺ դռները բաց են… երբ որ պետք է մի բան ընդունել…, էդ մարդկանց կհանի փողոց։ Իրեն հարկավոր է՝ ապահովի էն մասսան, որ ասի՝ Հայաստանում ժողովրդի իշխանություն է»։

«…Այսօր ոչնչացվեց Գյուղատնտեսության նախարարությունը, մենք ամբողջ աշխարհին ներկայացել ենք՝ որպես մշակութային ազգ, այսօր մեր Մշակույթի նախարարությունը վերացվեց»,- նշեց Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համամիտ է Եղիազարյանի այն վարկածի հետ, որ դա իրենց համար փողոցում ամբոխ ապահովելու համար է արվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031