Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի կամիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ:
Մայիսի 9-ին, 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 9-ը Հաղթանակի և Խաղաղության օրն է: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ և վետերաններ, Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի և խաղաղության զոհված մարտիկներին:
Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի:
Այսօր «Հաղթանակ» զբոսայգի էր եկել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն թեմայից դուրս հարցերի չցանկացավ անդրադառնալ.
Մայիսի 9-ին, ժամը 07:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց նոր ՍՈւ–երի, առաջնագծում տիրող իրավիճակի և Հայաստանի զինման մասին։
Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի, Սաֆարյան և Ղազարյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տոների առթիվ:
Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
«Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչեւ քաղաքապետ դառնալը։
Մայիսի 8-ին, ժամը 22:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող Շիրվանզադեի դպրոցի և Յունիբանկ-ի մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց:
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում շարունակում ենք զրուցել ամենատարբեր մարդկանց հետ՝ բացահայտելու նրանց պատկերացումներն ու ապրումները կյանքի, մարդկանց և իրենք իրենց մասին:
Ամռան արձակուրդային սեզոնին ընդառաջ շատերը սկսում են ծրագրել իրենց հանգիստը: Ոմանք նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում, ոմանք՝ արտերկրում: Ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայաստանցիների համար և ո՞ր երկրներն են գրավում հայերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 8-ին ընդունել է մայիսի 6-ին Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որպես հիմնական բանախոս, մայիսի 8-ին մասնակցել է «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:
Մեղրիի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել և առգրավել:
Անտառապետն անտառապահին կարգադրել էր քողարկել ապօրինի հատված ծառերի կոճղարմատները:
Հոգեբան-խորհրդատու Մերի Սարիկյանցի «Մայրիկի օրագիրը» գիրքը երիտասարդ զույգերին կօգնի երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը: