Բաժիններ՝

20-25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է. նախարար

«Ապօրինի անտառահատումների համար բոլոր հոդվածներով խստացումներ են գնացել, և մենք այս տարի 102 հազար խմ միայն պահուստային թափուկ ենք բաժանել անտառամերձ համայնքների բնակիչներին, և բազմաթիվ տնտեսական ծրագրեր ենք անում: Անտառից ապօրինի հատումները պետք է բացառվեն, գյուղացիները պետք է սկսեն դա ընկալել: 20-25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ օրենսդրության սողանցքները փակելու են, և դա իրենց հայտարարած կանխարգելիչ բնապահպանության քաղաքականության կարևոր գործոններից է։

Է.Գրիգորյանը նշեց, որ այս տարի սիգի համար 150 հազար տոննա փորձնական արդյունաբերական որս կթույլատրվի, ինչը կնպաստի նաև, որ սիգի արժեքը Սևանի հարակից տարածքներում 30-50 դրամից բարձրանա և դառնա այն, ինչ պետք է լինի։

Անդրադառնալով կովկասյան ընձառյուծի որսի համար սահմանվող 100 մլն դրամ տուգանքի հարցին՝ Է.Գրիգորյանը նշեց, որ, եթե նման արարքը կատարվի բնության հատուկ պահպանվող տարածքում, ապա տույժը հնգապատկվում է՝ դառնալով 500 մլն դրամ:

«Ես ինքս երբևիցե չեմ հասկացել որս անելու իմաստը, թե ինչպես կարելի է կրակել կենդանիներին»,- նկատեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս