
Գոռգոռոց, հայհոյանքներ ոստիկանության բաժնում. կան ձերբակալվածներ

Մայիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Հովհաննես Թ.-ն և 1993 թ. ծնված Նարեկ Ե.-ն, դրսևորելով անհավասարակշիռ վարքագիծ և ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանության Չարենցավանի բաժնում սկսել են գոռգոռալ և հայհոյանքներ տալ՝ դրանով իսկ խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության ծառայողների հանդեպ:
Հովհաննես Թ.-ն և Նարեկ Ե.-ն ձերբակալվել են:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է նախաքննական մարմնին: