
Ինչո՞ւ պիտի մանկատան սաներին Երևանի կենտրոնում բնակարան տան. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մանկատան սաների բնակապահովման խնդրին: Նա հարցադրում արեց՝ մանկատան սանը որտե՞ղ պետք է բնակարան ունենա՝ Երևան քաղաքի կենտրոնո՞ւմ:
«Սա նշանակում է, որ այդ խնդիրը չենք լուծելու»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա, ինչո՞ւ պիտի Երևան քաղաքի կենտրոնում բնակարան տան, իրենք ի՞նչ խնդիր են լուծում, ինչո՞ւ ոչ Արթիկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում:
«Այս հարցերում պետք է ճկուն լինենք, որ ինքներս մեզ փակուղի չմտցնենք»,- ասաց Փաշինյանը:
Նա կրկին հարցադրում հնչեցրեց՝ կառավարությունից քանի՞ մարդ կա, որ Հյուսիսային պողոտայում է ապրում. «Եվ պետք էլ չի: Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն նրանք, որոնք արդար կերպով միլիոններ են ձեռք բերել, իսկ մենք Երրորդ մասում պետք է ապրենք»: