Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով «Դսեղ» անտառտնտեսության տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 61-ամյա մի բնակչի 7 խմ փայտանյութով բեռնված` առանց պետհամարանիշի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամեր առաջ Մարց գյուղի հանդամասում բենզասղոցով բոխի, կաղնի և հացենի է հատել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: