Բաժիններ՝

«Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Իմացի՜ր լուծումը»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞ ստացվում։ Այլեւս գործազու՞րկ ես։ Թոշակառու ծնողներիդ օգնել չե՞ս կարող։

Իմացի՜ր լուծումը։

Գտի՜ր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70% ձայն ես տվել։ Ու պահանջի՜ր քեզ հասանելիք աջակցությունը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոստանում, քանզի նախկին «թալանչիներին» վերացրել էին։

Ուսումնասիրի՜ր նրանց ու մարզպետների եկամուտները, գտիր 2 տարվա մեջ Երեւան քաղաքում եւ այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռքբերած բազմաթիվ պաշտոնյաներին եւ պահանջի՜ր քո «թավշյա» փայը։

Իմացի՜ր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10․000 $ պարգեւավճար է ստացել՝ չհաշված բարձր աշխատավարձը, գործուղումներն ու օրապահիկները։

Պահանջի՜ր կամ տապակվի՜ր օրեցօր հյուծվող սեփական ենթամաշկային ճարպոնիդ մեջ»։

Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 1. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս