ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վաղը առավոտյան ժամը 10–ին կանչել են ԱԱԾ բացատրություն տալու։
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը նախօրեին հարցազրույց է տվել «168 ժամ» պարբերականին, որտեղ մի շարք վիճահարույց, հաճախ՝ իրականությունից հեռու եւ մոլորեցնող հայտարարություններ է արել: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ անել ու իր երիտասարդ ընկերներին տեղավորել աշխատանքի:
«Այսքան ժամանակ միայն վիրաբույժներն են դիմակ կրել` այն էլ 2 ժամով, ոչ թե ամիսներով: Դիմակներով քնում ենք, դիմակով զուգարան ենք գնում արդեն: Քրտինքը գալիս-լցվում է, չես կարողանում շնչել, ակնոց ես դնում, արտաշնչում ես, բուղը տալիս՝ ակնոցներդ փակում է, բան չես զգում: Հետաքրքիր է՝ այդ օրենքը հանողները չե՞ն նկատել այդքանը: Անձամբ ես դեմ եմ դիմակին»:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ:
Հուլիսի 30-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։
34-ամյա Տաթևիկ Մաթևոսյանը կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն ունի: Հարազատների փոխանցմամբ՝ բուժման համար բավականին մեծ, մոտ 8 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։
Հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։
Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:
«Նիկոլ Փաշինյան, շնորհակալություն, 500.000 տուն դու ողնաշարից կոտրեցիր». ակցիայի մասնակից
«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականինախկին կիսապաշտպան, քաթարական «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին ապաքինվել է կորոնավիրուսից։
Հուլիսի 27-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արմավիր քաղաքում բնակվող չորս անձ։
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Արաբկիր, Օրբելու փողոց, 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302 955 հեկտար մակերեսով եւ 0.004 359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:
Այսօր կառավարության շենքի բակում իրենց բողոքի ակցիան անցկացնող գյուղացիներին վրդովեցրեց կառավարության արձագանքը, թե նրանց ոչ ոք ընդունել չի կարող: Մի քանի օր շարունակ գյուղացիները սպասում են, թե կառավարությունը որևէ ընդունելի լուծում կտա իրենց հարցին, ու նրանք պետք է շարունակեն Կոմիտաս պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գտնվող գյուղմթերքի տոնավաճառում իրացնել իրենց արտադրած մրգերն ու բանջարեղենը:
«Մենք ձեր դեմ ոչինչ չունենք, անգամ կառավարության դեմ էլ ոչինչ չունենք, ուզում ենք մեզ պատասխան տան, գնանք: Ես իմ հողը, իմ հավը, ճուտը թողել եմ, եկել-կանգնել եմ ստեղ»,- կառավարության դիմաց հավաքված գյուղացիներին տարածքից հեռանալ հորդորող ոստիկանին դիմելով՝ ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Ռուզաննա Մարգարյանը։ Նա էլ այսօր մի քանի այլ գյուղացիների հետ եկել էր Կառավարության դիմաց՝ ակնկալելով, որ կառավարությունը որևէ լուծում կտա Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում գործող գյուղմթերքի տոնավաճառի խնդրին:
«Առ ա համարում գյուղացուն, չեն ուզում իջնեն, էդ ի՞նչ շնորհք ա: Իսկ էն ժամանակ հետևներից կայնած էինք, կամազներով եկել էինք հրապարակ, թող հիմա էլ գան, պատասխան տան: Այ ցավդ տանեմ, առ են համարում, մեկը թող իջնի, պատասխան տա, ասի՝ «հա, ընլում ա կամ չի ըլնում», թողենք, էթանք: Վախենում են, հա՞, գյուղացիք կուտե՞ն իրանց: Գյուղացու քրտինքով են իրանք մարդ դարձե, հիմա գյուղացուն ա՞ռ են համարում»,- ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը:
Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանն այնքան էլ համակարծիք չէ Արաբկիրի թաղապետարանի այն պնդումներին, թե տոնավաճառի առկայությունը խանգարում է այդ հատվածի երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է տարածքի բնակիչների ու կից գործող տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Մոտ 10 տարի գործող Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառում իրենց ապրանքը վաճառող գյուղացիների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Կառավարությունից Հայկ Սիմոնյանն իրենց ասել է, թե ի՞նչ տարբերություն գյուղացու համար՝ իր ապրանքը հողամասից կգնի առևտրակա՞նը՝ մեծածախով, թե՞ այն կվաճառի գյուղացին:
Մի քանի օր շարունակ Կառավարության դիմաց ակցիա իրականացնող, Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում իրենց ապրանքն իրացնող գյուղացիները ցանկանում են շարունակել այդ հրապարակում գյուղմթերք վաճառել, մինչդեռ քաղաքային իշխանություններն ու ոստիկանները թույլ չեն տալիս: Հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական տոնավաճառում գյուղացի-առևտրականներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը:
«Արմենիա» ավիաընկերությունն օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից կիրականացնի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։
«Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է… Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։
«Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցները և Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 30-ին, բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց:
20-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Կոմիտասի գյուղմթերքի շուկայի առևտրականների բողոքի ակցիան՝ կառավարության մոտ. ՈԻՂԻՂ