«Գյուղացու քրտինքով են իրանք մարդ դարձել, հիմա գյուղացուն ա՞ռ են համարում»
«Առ ա համարում գյուղացուն, չեն ուզում իջնեն, էդ ի՞նչ շնորհք ա: Իսկ էն ժամանակ հետևներից կայնած էինք, կամազներով եկել էինք հրապարակ, թող հիմա էլ գան, պատասխան տան: Այ ցավդ տանեմ, առ են համարում, մեկը թող իջնի, պատասխան տա, ասի՝ «հա, ընլում ա կամ չի ըլնում», թողենք, էթանք: Վախենում են, հա՞, գյուղացիք կուտե՞ն իրանց: Գյուղացու քրտինքով են իրանք մարդ դարձե, հիմա գյուղացուն ա՞ռ են համարում»,- ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը:
Այսօր մի քանի ժամ գյուղացիները սպասում էին Կառավարության շենքի դիմաց, որպեսզի գործադիր մարմնից պատասխան ստանային Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այդուհանդերձ, գյուղացիների այսօրվա ակցիան էլ անարդյունք մնաց, ու նրանք հեռացան ՝ նշելով, որ, եթե Կառավարությունը հարցին լուծում չի տալիս, իրենք լուծումներ կմտածեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում