Բաժիններ՝

Չավին ապաքինվել է կորոնավիրուսից

«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականինախկին կիսապաշտպան, քաթարական «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին ապաքինվել է կորոնավիրուսից։ Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է նա: Չավին հայտնել է, որ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել և նա կրկին ընտանիքին և ակումբին է միացել:

Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ, ով կարող է զբաղեցնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Չավին կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այժմ իսպանացին մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբը:

Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս