Բաժիններ՝

Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա

Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները: Այս մասին հայտնում է «Zartonk media»-ն՝ հղում կատարելով Haypress-ին:

Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց. «Պատահարի վերաբերյալ տեղեկացված են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, Քյոլնի հայ համայնքը, Գերմանահայոց Առաջնորդարանը, Գերմանիայի պատկան մարմինները, Քյոլնի քաղաքային ոստիկանությունը: Վերջիններս լիովին տիրապետում են իրավիճակին, ընթանում է հետաքննություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս