Բաժիններ՝

ՍԱՏՄ խստացված ստուգայցերի թիրախում մարզային քաղաքներն են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

«Քաղաքի հանրային սննդի ու իրացման ցանցի օբյեկտներից որոշներում արձանագրվել է անփույթ իրավիճակ. խախտվել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, բացակայել են օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, օգտագործվել են ախտահանիչ լուծույթներ, որոնք չեն համապատասխանել համավարակի պայմաններում սահմանված նորմերին, չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավարությունը անձանց ու սեղանների միջև։

Կազմվել են արձանագրություններ, որոնց կհետևեն անխուսափելի կասեցումներ:

Սննդի ոլորտը վերահսկող տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել աչալրջությունը, խստագույնս պահպանել ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ նպաստելով համավարակի շուտափույթ հաղթահարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս