Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ, հերքված փաստաթղթի հիմքով պնդելով, թե «Զորավար Անդրանիկին թուրքերին է հանձնել»:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Օգոստոսի 1-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Սայաթ-Նովա գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում ավելի քան 10 տարի ոչ աշխատանքային օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կշարունակի աշխատել Հրազդան մարզադաշտին կից նախկին տոնավաճառի տարածքում: Մի քանի շաբաթ տոնավաճառում իրենց արտադրանքն իրացնող գյուղացիների ու Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի և կառավարության միջև ընթացող բանակցություններն ու վեճերը, կարելի է ասել, ստացան հանգուցալուծում:
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:
Տարբեր ԶԼՄ-երով այս օրերին խոսվում է այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակվել է 2 անգամ և ուղղակի ձախողվել է, որովհետև մրցույթի առաջին օրը չեն ներկայացել ԿԳՄՍ ներկայացուցիչն ու դպրոցի կառավարման խորհրդի մարզպետարանի ներկայացուցիչները, իսկ 2-րդ անգամ՝ մարզպետարանի ներկայացուցիչները։
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ, մասնավորապես՝ ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն (քվեաթերթիկները շատ են եղել): Եթե դա այդպես է, ապա իմ սիրելի ԲԴԽ անդամներ, ինչպե՞ս դա կբացատրեք: Ինչո՞ւ մինչ այս պահը քվեարկության արդյունքները տեղադրված չեն դատական համակարգի պաշտոնական կայքում:
Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ նախկինում ստորագրված որոշումներում:
Հուլիսի 31-ին, ժամը 00։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում:
76 տարեկանում մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը։
Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։
Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։
Ավարտվեց Դատավորների ընդհանուր ժողովը։ Ի թիվս այլ հարցերի` Ժողովի ընթացքում ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու և ԲԴԽ թափուր տեղի համար անդամ։
ՀՀ նախագահի աշխատակազմը մի քանի օր օր առաջ դիմել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանին՝ իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 23-ին ֆեյսբության իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ, հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։
Հուլիսի 31-ին`ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։
2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 13:05-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է, սակայն ինքը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևան քաղաքի բնակչի տանը:
Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Լճաշեն, Վարսեր, Մեծ Մասրիկ եւ Ծովինար համայնքներում կկառուցվեն արեւային ֆոտովոլտային կայաններ:
Սփյուռքում գործող հայկական կրթօջախների հետ հեռավար հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այս անգամ առցանց զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին, ժամը 03.30-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Արա Ե.-ն, որը հուլիսի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: