Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ» հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ:
Հուլիսի 28-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվում է դի կա: Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ:
Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ է վերադարձել ևս 128 ռուսաստանցի:
Լիդիան ընկերության նախկին աշխատակիցների մամուլի ասուլիսը` ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր։
«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ընտանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանիքի հետ Ենոքավան չգնալով:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։
Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք է հնչեցվել հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների համար:
Հուլիսի 28-ին, ժամը 18:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաստեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի:
Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հուլիսի 23-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Կարմիրգյուղի տներից մեկում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ն․Գետաշեն գյուղի «Վ.Դեմեր» թաղամասի և Վ.Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020-ի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
Արտակարգ իրավիճակի պայմաններում հետաքրքիր գնանկում տեղի ունեցավ, ահագին դեղեր էժանացան, բացի դա՝ շուտով, եթե «Զուգահեռ ներմուծման մասին» օրենքը հաստատվի, ապա դեղերի շուկայում գնալով էժանացում կլինի: Վրաստանում ԱԱՀ չկա, դրա համար մեզանից 15-20 տոկոս էժան է: Մեզ մոտ էլ օրենքով պետք է հանվի ԱԱՀ-ն»,- մանրամասնեց դեղատներից մեկի սեփականատերը, ում անունն իր խնդրանքով չենք նշում:
Սևանա լճի խնդիրն ունի հրատապ լուծման կարիք, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր լճում, վաղը կարող է բերել մի կետի, երբ կունենանք անդառնալի իրավիճակ, որին հասնելուց հետո անգամ միլիարդավոր դոլարների ծախսման պարագայում էլ չենք կարողանալու փրկել Սևանա լիճը։ Այսօր 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հուլիսի 28-ին, ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի խումբ բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորսներն Արաքս գետից 45կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը կազմել է մոտ 2մ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ձեզ քաղաքապետարանից ոչ ճիշտ ինֆորմացիա են տվել, որովհետև 2019 թվականին ստերջացվել է 2900 շուն, ոչ թե 2335»․ այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով ՀՈԱԿ-ի վերաբերյալ 168.am-ի հարցմանը տրված քաղաքապետարանի տրամադրած պատասխաններին:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքն անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։
Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:
Արարատի մարզի Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Միջնակարգ դպրոցում հուլիսի 17-ին նշանակված էր տնօրենի թափուր տեղի մրցույթ, որին մասնակցում էր 3 թեկնածու՝ նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը, Գևորգ Մինասյանը՝ Մասիս քաղաքից, և Գոհար Սահակյանը՝ Այնթապից: Սակայն մրցույթը, ինչպես նորամարգցիներն են ասում, տապալվել է՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով: