Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քմ տարածք: Առաքելության սկզբից ականազերծվել է 205 087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քմ տարածք:
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին:
Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է Թեժ գիծ:
Քանի որ արդեն Տավուշի մարզի ճանապարհին էր, նա հակիրճ տեղեկացրեց. «Նախ՝ իրավիճակին ծանոթանալու համար, հետո՝ վերականգնման աշխատանքները (կրակոցների հետևանքները վերացնելը) համակարգելու, ինչպես նաև՝ այդ տարածաշրջանի հետագա զարգացման ծրագրեր մշակելու համար»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարությանն առաջարկեց Պետական գույքի և կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող 9905,21 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 3,3 և 0,04 հեկտար մակերեսներով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ 2019 թվականի ընդունած որոշման համաձայն՝ մեկնարկել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու միջոցառումը։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազը թանկացել է: Իհարկե, բնակիչ-սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ, սակայն խոշոր սպառողների համար սակագինը բարձրացել է: Անցել է ընդամենը տասը օր, եւ հետեւանքներն արդեն նկատելի են:
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և ընդունվեց «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործելու իրավունքի մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության այսօրվա հերթական նիստում ներկայացրեց միայնակ կենսաթոշակառուներին աջակցության մի նախագիծ։ Ըստ նախարարի՝ ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որոնցից 74-ը միայնակ են։
«Ցավոք, հիմա մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրողները սովորական ռեժիմով չեն վերականգնվի։ Սա նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, ովքեր մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում հայտնեց, որ Հայաստանում վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակն էականորեն բարելավել է և բարելավվում է։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին իր նորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։
Հուլիսի 29-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին Հայանիստ գյուղում բնակվող 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բանաստեղծ Ավագ Եփրեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ամենից անընդունելին ինձ համա փորձն է՝ մեղադրել ժողովրդին՝ դիմակ չկրելու մեջ։ Ես հասկանում եմ, որ հայերս աշխարհի ամենակազմակերպված և ամենից կարգապահ ազգը չենք, բայց մեզ համեմամտում եմ հույների և վրացիների հետ։ Հունաստանի և Վրաստանի թվերի հետ, ուղղակի ապշում ես։ Ո՛չ հույները, ո՛չ վրացիները մեզանից ավելի կարգապահ չեն, շատ մեզ նման են, ինչո՞ւ ենք մենք այս վիճակում, կարո՞ղ եք ինձ բացատրել։ Պատճառը մենկն է՝ ձեռնարկված քայլերը և կառավարման արդյունավետությունը»:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի հանձարարականով՝ անակնկալ ստուգայցեր են կատարվում Քրեակատարողական հիմնարկում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար հասկանալի չէ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Բժշկական հոգեբանություն» դասընթացի հիմնադիր Խաչատուր Գասպարյանն է։
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ: