Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ:
Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով:
Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 050-ի:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում:
Օգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Հուլիսի լույս 30-ի գիշերը Էջմիածնում շրջիկ ծառայություն իրականացրած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Պատկանյան փողոցում հայտնաբերել և բաժին են հրավիրել 35-ամյա մի տղամարդու, որը կեսգիշերն անց հրավառություն էր իրականացրել։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ կնվիրեն աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:
Google-ը կխնդրի իր 200,000-ից ավել աշխատողներին՝ աշխատել տնից մինչև 2021թ․-ի հուլիս ամիսը, քանի որ ԱՄՆ-ում վարակի դեպքերը շարունակում են աճել։
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ամփոփել է «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագիրը և իրականացրել է «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներից ստարտափներ ներկայացրել են իրենց գաղափարները։
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանն ահազանգում է՝ Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչները երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:
Կառավարությունը սահմանել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների աշխատավարձի չափը։
Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները հուլիսի լույս 31-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Որքա՞ն լավ եմ ճանաչում Աստծուն․ հարց, որ հաճախ ենք ինքներս մեզ տալիս։
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և Արարատի մարզային գրադարանի համագործակցության արդյունքում թատրոնի դերասաններն օգոստոսի 3-ից սկսած հատուկ գրադարանի ընթերցողների համար առցանց կարդալու են հանրահայտ հեղինակների գործեր:
168.am-ը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանից գրավոր տարբերակով (իր առաջարկությամբ) փորձեց պարզել՝ ներկա դրությամբ ի՞նչ տեմպով է ընթանում ախտորոշիչ թեստի արտադրությունը, այսինքն՝ օրական քանի՞ թեստ է արտադրվում, ինչին ի պատասխան՝ նա ուղարկած գրության մեջ նշել է.
«Բոլոր այն հատվածներում, որտեղ կամուրջներ են կառուցվում, այդպիսի խնդիրներ են առաջանում: Անընդհատ փոսերը լցնում ենք՝ մենք էլ, «Հյուսիս-Հարավ»-ն էլ, 10-15 օրը մեկ լցոնման աշխատանքներ են անում, պարզապես այդտեղ գերծանր տեխնիկա է աշխատում, անընդհատ քանդվում է, դրա համար ուրիշ տարբերակ չկա, մինչև որոշ ժամանակ հետո ճանապարհը սարքեն, վերջացնեն, նոր առաջին կարգի ասֆալտ արվի»,- ասաց Կարապետյանը:
Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև ունի կանեփի չորացված զանգված:
Օգոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի՝ Շորժայի թերակղզում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։
Եղեգնաձորում նախորդ տարի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և մեր քաղաքացիների առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները ԱԻՆ ծառայողների կողմից պարբերաբար ախտահանվում են։
Եթե հայագիտության այսօրվա բանակը սրա դեմը չառնի, ուրեմն բոլորս միասին հանգիստ կարող ենք դեն նետել մեր տիտղոսներն էլ, գիտական աստիճան-կոչումների վկայագրերն էլ, որովհետև գետինը մտնելու բան կլինի այսքանից հետո լսարան մտնելը:
Հարցին, թե վերջերս մարզպետը տարբեր արարքների մեջ քաղաքապետին է մեղադրում, գուցե այդ պաշտոնում այլ թեկնածո՞ւ ունեն, Ասլանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրի մոտ կարող է գայթաղություն առաջանալ, այդ թվում՝ նաև իր մոտ, ես առանց փաստերի չեմ խոսում, դրանք լուրերի, բամբասանքների մակարդակի են, որոնք այս պահին էլ շրջանառվում են, բայց, բնականաբար, ես որոշակի անցած ճանապարհ ունեմ և բամբասանքներով չեմ առաջնորդվում, կարծում եմ՝ առաջիկայում կերևա, թե ինչ նպատակ ունի»:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։
Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։