Բաժիններ՝

Չորս անձի դանակահարություն` Նորապատ-Սարդարապատ ճանապարհին

Հուլիսի 27-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արմավիր քաղաքում բնակվող չորս անձ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի համատեղ միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձանց մասնակցությամբ Նորապատ գյուղից Սարդարապատ տանող ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեցին մասնակիցների, այդ թվում՝ կասկածվողի ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։

Կասկածվողի հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի արդյունքում Սարդարապատ գյուղում բնակվող 44-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս