«Էս հանրապետությունում լրիվ դարձան հարուստներ, մենակ պտի՞ լավ ապրանքը ուտեն». Տարոն Գրիգորյան
Մոտ 10 տարի գործող Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառում իրենց ապրանքը վաճառող գյուղացիների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Կառավարությունից Հայկ Սիմոնյանն իրենց ասել է, թե ի՞նչ տարբերություն գյուղացու համար՝ իր ապրանքը հողամասից կգնի առևտրակա՞նը՝ մեծածախով, թե՞ այն կվաճառի գյուղացին:
«Ուրեմն մեծածախը գալիս ա, ջոգում ա ապրանքը, մենակ որակովն ա տանում, էլի, էն մնացածը թողում ա: Իսկ էս շուկայի առավելությունը էն ա, որ բոլոր տեսակի ապրանքը ծախվում ա: Ասենք, էս հանրապետության մեջ մենակ լավ ապրանք ուտողնե՞ր են, միջին մասսային էլ ա էժան ապրանք, չէ՞, պետք: Էդ ապրանքն էլ ա ստեղ իրացվում: Հա՛մ առնողին ա ձեռնտու, հա՛մ ծախողին»,- ասաց Ապարանի շրջանի Շենավան գյուղից Երևան հասած՝ Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիայի մասնակից Տարոն Գրիգորյանը:
Գյուղացին իր տեսակետը հիմնավորելու համար ասում է՝ ապրանքը պետք է բերել մարդաշատ վայր, որ վաճառվի, և այդ տոնավաճառից հիմնականում օգտվում են տարեցները, թոշակառուները, մարդիկ, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ:
«Գցենք՝ ես տանձ եմ վաճառում, էդ նույն տանձը սիթիում դրված է 3000 դրամի կարգի, բայց ես, ասենք, տատիկ-պապիկ ա ըլնում, ձրի եմ տալիս, կամ էլ 700 դրամ եմ վաճառում: Էն մարդի հնարավորությունն էլ էդ ա: Հիմա էս հանրապետությունում լրիվ դարձան հարուստներ, մենակ պտի՞ լավ ապրանքը ուտեն»,- ասաց Տարոն Գրիգորյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում