«Ես չէի սպասում, որ սենց բան կարա լինի: Ես շատ մեծ հույս ունեի էս կառավարությունից». Հայկ Բաղդասարյան

Մի քանի օր շարունակ Կառավարության դիմաց ակցիա իրականացնող, Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում իրենց ապրանքն իրացնող գյուղացիները ցանկանում են շարունակել այդ  հրապարակում գյուղմթերք վաճառել, մինչդեռ քաղաքային իշխանություններն ու ոստիկանները թույլ չեն տալիս: Հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը գյուղատնտեսական տոնավաճառում գյուղացի-առևտրականներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը: Թաղապետարանից ասել են, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացրել է այդ հատվածում ապրող բնակիչների և կրպակներ ունեցող առևտրականների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկում են իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում:

Նախորդ շաբաթ կառավարությունից խոստացել էին գյուղացիներին երկու օրում խնդրին լուծում առաջարկել, սակայն մինչ օրս որևէ պատասխան գյուղացիները չեն ստացել:

Այսօր էլ մի քանի ժամ կառավարության շենքի դիմաց սպասող գյուղացիները հույս ունեին ստանալ որևէ արձագանք կառավարությունից, սակայն գյուղացիներին հայտնեցին, թե նրանց հետ ոչ ոք չի պատրաստվում հանդիպել:

«Էն, որ եկել էինք՝ պատասխանը լսեինք, պատասխան չկա, ոչ մեկն էլ չի պատրաստվում գա, մեզի պատասխան տա: Էսի մեծ ցավով եմ ասում, ես, օրինակ, չէի սպասում, որ սենց բան կարա լինի: Ես շատ մեծ հույս ունեի էս կառավարությունից»,- ասաց Հայկ Բաղդասարյանը, որն անցած տարվանից ղեկավարում է տոնավաճառը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս