YotaPhone սմարթֆոնն ունի երկու էկրան։ Առջևի մասում տեղադրված է 4.3 դյույմանոց սենսորային LCD էկրան։ Ետնամասում տեղակայված է սև-սպիտակ էկրան, որն աշխատում է էլեկտրոնային թանաքով։ Այն ավելի հարմար է ընթերցանության համար և ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում։
Microsoft ընկերությունն հայտնել է իր` Hotmail փոստային ծառայության աշխատանքի դադարեցման մասին: Դրա փոխարեն ընկերությունն օգտատերերին առաջարկում է միանալ Outlook.com ծառայությանը:
Mozilla ընկերությունը թողարկել է Firefox 19 բրաուզերը, գրում է The Next Web-ը: Պաշտոնապես, վեբ-բրաուզերը պետք է թողարկվի փետրվարի 19-ի երեկոյան, սակայն այն արդեն հնարավոր է ներբեռնել Mozilla FTP սերվերից:
Ռուսական զինուժը համալրվում է 40 միլիմետր տրամաչափի АГС-40 «Балкан» ավտոմատ ականանետով։
Հայաստանում ինտերնետ աշխարհում ամենաշատ փնտրվող բառը հենց պոռնոն է: Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը:
TeleGeography ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտերնետում Skype-ի միջոցով իրականացվող զանգերը գրավել են միջազգային հեռախոսային թրաֆիկի 1/3-րդը, ինչը բացարձակ ռեկորդ է ինտերնետ-հեռախոսակալի բոլոր նմանատիպ ծառայությունների համար:
Արդեն երկրորդ տարին է՝ iDitord համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ով վկա է եղել ինչ-որ ընտրակեղծիքի, կարող է ահազանգել և տեղեկացնել այդ մասին ինտերնետային կայքի միջոցով՝ այցելելով iDitord.org կայք:
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ անգամ մեմ էջերը, որտեղ թեկնածուների կողմից հնչեցված ինչ-որ բառեր, արտահայտություններ ծիծաղելի կերպով են ներկայացված, երբեմն ավելի շատ հետևող ունեն, քան թեկնածուների պաշտոնական էջերը:
Ամենաշատ like-եր ունեցող նախագահի թեկնածուն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է. նրա պաշտոնական էջը հավանել է 14.350 օգտատեր, իսկ ամենաքիչը՝ Արման Մելիքյանը. նա ֆեյսբուքում ունի 653 «ընկեր»:
Ասուլիսներից մեկի ընթացքում մի լրագրող ինձ հարցրեց. «Իսկ ճի՞շտ է, որ մեր անվտանգության ծառայությունը վերահսկում է Ֆեյսբուքը»։
Այդ մշակումը կարող է կարևոր քայլ դառնալ համաշխարհային քաղաքակրթության պատմությունը հասկանալու գործընթացում. հայտնում է BBC-ին:
The Verge հրատարակչության հավաստի աղբյուրները հայտնել են, որ Samsung ընկերությունը ևս մշակում է «խելացի» ժամացույց. ձեռքի ժամացույց համակարգչի տեսքով, որը կաշխատի Android օպերացիոն համակարգով: Եթե հավատանք այդ լուրերին, ապա այդ ամենը կատարվում է նոր J նախագծի(Project J) շրջանակներում, այն կոչվում է՝ Active Fortius:
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն եւ հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:
Vertu Ti անվանումը կրող նոր սարքավորման արժեքը սկսվում է 10 հազար դոլարից:
Google-ի «խելացի» ամտոմեքենաները, որոնք կարող են ինքնուրույն շարժվել ճանապարհով՝ առանց վարորդի մասնակցության, վաճառքում կարող են հայտնվել արդեն 3-5 տարի անց:
Apple ընկերությունը թողարկել է iOS 6.1.1 օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը հատուկ iPhone 4S սմարթֆոնի համար
«Հայաստանում այսօր արվում է այն, ինչ այս պահի դրությամբ հնարավոր է»,-ասում է Արամ Միքայելյանը
Նոր հավելվածն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր այդքան էլ լավ չեն տիրապետում հայերենի ուղղագրությանը:
«Առածանի»-ն, որը հրատարակվել է 1960 թվականին, արդեն ունի նաև էլեկտրոնային տարբերակ:
Rembrandt Social Media ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Faceboօk-ի՝ մեղադրելով խոշոր սոցցանցին իր ընկերությանը պատկանող արտոնագրերը նկարագրող նույն գործառույթն ապօրինի օգտագործման մեջ, խոսքը վերաբերում է Facebook-ի Like կոճակի գործառույթներին:
Շատ լավ հասկանում եմ, որ երիտասարդ գիտնականների աջակցության խնդիրը միայն նրանց գիտական հետազոտությունների խրախուսման կամ դրանց աջակցության մեջ չէ: Երիտասարդ գիտնականը կարիք ունի նաև սոցիալական ծառայությունների երաշխիքների նոր փաթեթի:
Մենք էլ ենք համաձայն, որ համակարգը նոր է, սակայն պետք է հաշվի առնել, որ կոմիտեն առաջին իսկ օրերից հանձն է առել ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ. մշակվել են 30-ավելի իրավական ակտեր, գործընթացներում ներգրավված են բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ:
Արամ Ջիվանյանն այն 6 երիտասարդներից մեկն է, ով ռոտացիոն կարգով այս ընթացքում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում ներկայացրել է ՊԳՖԱ-ն։
The New York Times-ը դեռ 2011 թվականի վերջին է հայտնել, որ Apple-ը և բջջային շուկայում նրա մրցակից Google-ն աշխատում են «կրովի համակարգիչների» ստեղծման ուղղությամբ:
Սարքն աշխատում է իր «սառը» և «տաք» մակերևույթների ջերմաստիճանների տատանման հիման վրա:
Տարբեր մասնագիտական ոլորտների համար պետք է ստեղծվեն նման միջավայրեր, որին բոլոր այդ ոլորտի մասնագետները կարող են միանալ և ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, աշխատել:
Microsoft ընկերությունը ԱՄՆ-ում և Կանադայում սկսում է Surface պլանշետային համակարգիչների վաճառքը՝ լիաֆունկցիոնալ Windows 8 Pro տարբերակով, որը կլինի պլանշետային համակարգիչների ոլորտում ամենաթանկերից մեկը, գրում է Ռիա Նովոստին:
Ubuntu օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2013թ, հոկտեմբերին, և ոչ թե 2014-ին, ինչպես կանխատեսվում էր առաջ:
Microsoft-ը կրկին մեղադրում է Google ընկերությանը՝ նամակները սկանավորելու մեջ, և Gmail էլ. փոստի ծառայության տվյալների գաղտնիությունը չպահպանելու մեջ, գրում է Bloomberg-ը:
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այն կարծիքին է, որ ամերիկյան հսկան, չնայած սմարթֆոնների շուկայում գրանցած տպավորիչ հաջողություններին, պարտվում է հարավկորեական Samsung ընկերության հետ պատերազմում, որն ուղղված է շուկայում գերիշխող դիրք ունենալուն: