
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների անդամ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ: ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականների համար նոր հնարավորություններ կընձեռնի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Տեղեկացնենք, ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր: ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների եւ հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսիք են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները եւ գիտական ընկերությունները: