Բաժիններ՝

WordPress-ը` հայերեն. Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողները ծրագիրը հայերեն են թարգմանել

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ)  ուսանողները WordPress-ը թարգմանել են հայերեն: Ծրագրի հայերեն թարգմանության աշխատանքները ուսանողներն արդեն գրեթե ավարտին են հասցրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳՏՏԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օֆելյա Գալստյանը`նշելով, որ ծրագիրն ամբողջությամբ ավարտելուց հետո այն կտեղադրվի ինտերնետում:

«Ծրագրի գաղափարն առաջացել էր դեռևս կենտրոնի ուսանողների և ամերիկացի գործարար Թոդդ Ֆաբաքերի հետ հանդիպման ժամանակ, որից հետո ուսանողներն սկսեցին WordPress-ի թարգմանությունը»,- ասաց Օ. Գալստյանը` նշելով, որ ծրագրի թարգմանության վրա աշխատել է կենտրոնի 1-ին և 2-րդ կուրսի մոտ 25 ուսանողներից բաղկացած թիմը, որոնց համախմբվել են «Տեխնոլոգիաները հայերենով» կոչվող թիմում:

project screenshot_1

Օ. Գալստյանի տեղեկացմամբ, WordPress-ի թարգմանությունը «Տեխնոլոգիաները հայերենով» թիմի առաջին փորձն է այս բնագավառում, սակայն ծրագիրը շարունակություն է ունենալու, և թիմը մտադիր է այլ ծրագրեր ևս թարգմանել հայերեն:

Նշենք, որ WordPress-ը`բովանդակության կառավարման համակարգ է (CMS=Content Management Sytem), որը գրված է PHP լեզվով և օգտագործում է MySQL տվյալների բազաների կառավարման համակարգը, այն պետք չէ շփոթել բլոգ ստեղծելու համար անվճար հարթակ տրամադրող wordpress.com-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս