
Microsoft-ը ուսուցիչներին կտրամադրի 10 հազար համակարգիչ

Microsoft ընկերությունը շարունակում է ակտիվորեն առաջ մղել իր Surface RT պլանշետները:
International Society for Technology in Education համաժողովի շրջանակներում, Microsoft-ը կոնֆերանսի մասնակից ուսուցիչներին կտրամադրի Surface RT 10 հազար հատ: Ենթադրվում է, որ ապագայում այդ պլանշետները կկիրառվեն ուսումնական հաստատություններում:
Արտադրողը հայտարարել է, որ Surface RT պլանշետները կարող են դառնալ ուսուցիչների լավ օգնականները` Office 2013-ի հետ համատեղելիության իրենց ճկուն ֆունկցիոնալության շնորհիվ: