Թ. Սեֆերյանը նշում է, որ դեղանյութերի գրանցումը Հայաստանում գրեթե նույն ճանապարհն է անցնում, ինչ արտասահմանյան զարգացած երկրներում, ինչը ծայրահեղ բարդ և թանկարժեք գործընթաց է. «Այդ պրոցեսով հնարավոր չէ Հայաստանում դեղ գրանցել, դա բերում է նրան, որ շատ հեշտությամբ դեղեր են ներմուծվում, բայց Հայաստանում հնարավոր չի լինում դեղեր գրանցել»:
Վերջին շրջանում ինտերետում տարատեսակ լուրեր էին տարածվում Odnoklassniki.ru կայքի փակման մասին: Այս մասին խոսակցություններն այսօր առավել թեժացան այն բանից հետո, երբ շատ օգտատերեր չկարողացան մուտք գործել իրենց էջեր: Կայքը մի քանի ժամ է, ինչ դադարեցրել է իր աշխատանքները:
Ռ. Թառումյանը ստեղծել է 100-ից ավելի տառատեսակներ, որոնց մեծ մասը՝ կամավոր՝ իր նախաձեռնությամբ: Սակայն նրա աշխատանքը չի վրիպել խոշոր տեխնոլոգիական այնպիսի ընկերության աչքից, ինչպիսին՝ Microsoft-ն է, որը և հայաստանցի մասնագետին պատվիրեց հայերեն տառատեսակներ ստեղծել:
Ներկայումս Հայաստանում ինտերնետ օգտվողների թիվը պարզելու համար լուրջ ուսումնասիրություն է իրականացվում, որի տվյալները կհրապարակվեն շատ շուտով, իսկ մինչ այդ, ըստ Գ. Սաղյանի հաշվարկների, կարելի է ասել, որ Հայաստանում ինտերնետից օգտվում է շուրջ 900 հազ մարդ, որոնցից մոտ 200-220 հազարը ֆիքսված, լարային ինետնետ օգտագործողներն են:
GSM ցանցում աշխատող բջջային հեռախոսի գաղտնալսումը՝ առանց տիրոջ համաձայնության կամ դատարանի որոշման, ապօրինություն է, որի համար պատիժ է նախատեսվում։ Եթե դուք պատճառներ ունեք կարծելու, որ գաղտնալսվում եք, և ձեր հեռախոսը «ապրում է երկակի կյանքով», ապա այս խորհուրդները կարող են օգտակար լինել կասկածները փարատելու համար։ 1. Մարտկոցը շատ է տաքանում Գաղտնալսման մասին վկայող առաջին ցուցիչը […]
Գաղտնիք չէ, որ որքան հզոր է սմարթֆոնը, այնքան ավելի շատ էներգիա է դրան անհրաժեշտ, իսկ մարտկոցների արտադրության ոլորտը չի հասցնում բավարարել շուկայի պահանջները: Ամենայն հավանականությամբ, հենց դա է այն պատճառը, որ Google ընկերությունը որոշել է մշակել սեփական էներգախնայող համակարգ:
Ակնկալվում է, որ սարքի նոր մոդելը կունենաավելի արագ աշխատող պրոցեսոր՝ A7, որը փոխարինելու է iPhone 5-ում կիրառվող A6-ին: Նոր սարքավորումը կունենա նաև ավելի բարելավված տեսախցիկ՝ 13 մեգապիկսել:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց՝ Apple ընկերությունը պատրաստվում է իր սեփական խաղային վերահսկիչի (ջոյսթիկ) թողարկմանը և այս մասին իր գաղափարով անգամ կիսվել է մի քանի խաղային ընկերությունների հետ մասնագիտական համաժողովի ժամանակ:
iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակված են եղել դեռևս ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենդանության օրոք։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության ներկայացուցիչ Մայքլ Ֆոուլկսի բանակցությունների ժամանակ՝ Սան- Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի հետ:
Micorsoft-ը մեղմացրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների նկատմամբ կիրառվող նվազագույն պահանջները: Հիմա ընկերությունը հնարավորություն է տալիս իր գործընկերներին ավելի կոմպակտ սարքավորումներ արտադրել՝ էկրանի 1024 X 768 թողունակութամբ:
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստիպված կլինի 1 մլրդ դոլարից ավելի հարկ վճարել, հայտնում է «Վեստին»:
Սաուդյան Արաբիայի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը սպառնացել է փակել Skype, Viber և WhatsApp ծառայությունները՝ թագավորության «օրենսդրության պահանջները չկատարելու համար»:
ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
Այս ընկերության մշակած ներկաքողարկման նոր դիզայնը ներկայումս օգտագործվում է համայն աշխարհում, ընդ որում, ինչպես անմիջականորեն զինվորականների կողմից, այնպես էլ ավելի քան երեք հազար կործանիչներին ու զրահատեխնիկային քիչ նկատելիություն հաղորդելու համար:
Նոր գրատախտակին մոտենալու կարիք չկա, այն հնարավոր կլինի կառավարել ձայնով ու ժեստերով: Այս նախագիծը պատկանում է նորաստեղծ Lionsharp ընկերության անդամներին, ովքեր նախագծել են այն ու ներկայացրել Microsoft ինովացիոն կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:
Ինչպես հաղորդում են TechCrunch բլոգի աղբյուրները, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը պատրաստվում է ներկայացնել Android բջջային սարքավորումների համար նախատեսված օպերացիոն հարթակի փոփոխված և սոցցանցին ինտեգրված տարբերակ:
«Պետությունը, չգիտես ինչու, շահագրգռված չէ, նա ցանկանում է, օրինակ, Հնդկաստանից «աղբ» բերել, Գերմանիայից բերել ավելի թանկ մի բան, միգուցե վերավաճառել, և այլն, սակայն չի ուզում զարգացնել ներքին արտադրությունը»,- ասում է կենսաքիմիկոս Վարդան Մամիկոնյանը
Նոր տեսակի սմարթֆոնը ունենալու է ճկուն էկրան, իսկ էկրանը չի ունենալու որևէ շրջանակ: Նոր սարքը չի ունենալու նաև ֆիզիկական որևէ կոճակ, այլ կառավարվելու է ժեստերի լեզվով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման դադարեցմանը:
26 տարի առաջ` 1987թ. մարտի 30-ին, Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց` ուղիղ 25 տարի առաջ, լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:
Նկատած կլինեք, ինտերնետով շփման ժամանակ մարդիկ որոշ հարցերի պատասխանելիս հաճախ թեթևակի հապաղում են. այդ ընթացքում հասցնում են Google-ով պատասխանը գտնել։ Այդ փոքրիկ ժամանակային լյուֆթի շնորհիվ մենք ցանցում թվացյալ շատ խելացի ենք։
Google ընկերությունը թարմացրել է «Թարգմանիչ» հավելվածը Android օպերացիոն համակարգի համար:
Հարցազրույց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանի հետ
«Էրեբունի Պլազա»-ում մարտի 29-ին կանցկացվի TechDay 2013 միջոցառումը: «TechDay»-ը Մայքրոսոֆթ ընկերության՝ ծրագրավորողների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար կազմակերպվող ամենամեծ միջոցառումն է Հայաստանում։
Մոտ մեկ ամսից ընդամենը մեկ SMS-ի միջոցով գյուղացին հնարավորություն կունենա վաճառել իր ապրանքը: Այս նոր հնարավորության հեղինակները երիտասարդ ծրագրավորողներ են, որոնք ստեղծել են ծրագիր/պորտալ, որը կոչված է թեթևացնելու գյուղացիների հոգսերը:
Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, որը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել արտահանման բնագավառում։
Ներկայումս ամսական ավելի քան 250 միլիոն մարդ օգտվում է Facebook-ի խաղերից:
ասում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը
Թեև Google Glass ակնոցները դեռևս վաճառքում չեն հայտնվել, սակայն Արևմտյան Վիրջինիա նահանգի իշխանություններն արդեն իսկ քննարկում են այդ տեխնոլոգիան ղեկին օգտագործելու արգելքը։
Yahoo ինտերնետ կորպորացիան գնել է նորությունների ագրեգատոր Summly-ն, որը ստեղծել է 17-ամյա բրիտանացին՝ Նիկ Դ՛Ալոիզիոն: