
Instagram-ում հնարավոր կլինի տեսանյութեր ավելացնել

Facebook-ը անակնկալ է պատրաստում Instagram հավելվածի օգտատերերի համար:
Շուտով հայտնի հավելվածը թույլ կտա տեսանյութեր տեղադրել, գրում է TechCrunch-ը` վկայակոչելով ընկերության աղբյուրներին:
Տեխնոբլոգի տվյալների համաձայն, ծրագրում հնարավոր կլինի բեռնել տեսանյութեր 5-10 վայրկյան տևողությամբ: Մասնագետների խոսքով` այս քայլը թույլ կտա Instagram-ին ավելի ամրապնդել իր դիրքերը անվճար բջջային հավելվածների շուկայում, ինչպես նաև մրցակցել տեսանյութերի բեռնման այլ ծառայությունների հետ, ինչպիսիք են` Vine-ը, Mobli-ն և Keek-ը:
Հիշեցնենք, որ Facebook-ը Instagram-ը գնել է 2012 թվականին, ներկայումս այն ունի ավելի քան 40 մլն օգտատեր: