
«Tweet» բառը հայտնվել է Օքսֆորդի բառարանում

«Tweet» բառը նոր իմաստ է ձեռք բերել: Այս բառի առաջին նկարագրությունը` թռչունի ձայնային արտահայտումն է: Այժմ արդեն Օքսֆորդի բառարանում ներառվել է նոր նկարագրություն. «Գրառում հրապարակել Twitter սոցիալական ցանցում: Ինչպես նաև՝ կիրառել Twitter-ը կանոնավոր կերպով կամ մշտապես», գրում է gazeta.ru-ն:
Ազդեցության առումով «Tweet» բառը Google-ի հետ ժամանակակից անգլերենում դասվում է միևնույն հարթության վրա: