Բաժիններ՝

Երևանյան ռեստորանները ձեր բջջայինում (տեսանյութ)

Երևանյան ռեստորանները արդեն կարող են հայտվել ձեր բջջայինում: Mobrest`բջջային ռեստորան հավելվածի ստեղծման աշխատանքները «Անգ-Արի» ընկերությունում սկսվել էին դեռ ամիսներ առաջ: Ներկայումս ն բջջային հավելվածով կարելի է օգտվել արդեն մոտ 80 երևանյան ռեստորանների և սրճարանների սպասարկման ծառայություններից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Անգ-Արի» ընկերության ղեկավար Արթուր Էլբակյանը` նշելով, որ հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ձեր նախընտրած ուտեստները նախընտրած ռեստորանից, ինչպես նաև պատվիրել սեղաններ տարբեր առիթների համար:

«Mobrest հավելվածն անվճար է: Այն հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: Այս հնարավորությունը թույլ կտա խնայել ձեր ժամանակը և կդարձնի ձեր կայնքն ավելի հարմարավետ, բացի այդ նշյալ հավելվածն աշխատում է առանց մինորդավճարի, այսինքն` հենց տվյալ ռեստորանի գներով և օգտագերը ստիպված չի լինի դրա համար հավելյալ վճարել»,- ասաց Ա. Էլբակյանը:

Mobrest նախագծի ղեկավար Աշխեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ
առաջիկայում կընդլայնվի հավելվածի աշխարհագրությունը` ընդգրկելով նաև Վրաստանը և Ռուսաստանը: «Այսինքն` ճանաչելով տվյալ երկիրն այն ավտոմատ կերպով ձեզ կառաջարկի տվյալ երկրի ռեստորանների ցանկն ու առաջարկները»,- ասաց Ա. Վարդանյանը` նշելով, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:

Նշենք, Mobrest անվճար հավելվածը կարելի է բեռնել Android-ի համար Google play-ից, իսկ iOS-ի համար` App Store-ից: Ուտեստներ և սեղաններ կարելի է պատվիրել նաև Mobrest.com ինտերնետային կայքից: Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայանալիք Digitec բիզնես ֆորումի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս