Nokia-ն հրաժեշտ է տալիս Symbian-ին
Nokia ընկերությունը դադարեցնում է Symbian օպերացիոն համակարգի տեղադրումը հեռախոսներում: Արտադրողը հայտարարել է, որ հեռախոսներում Symbian-ի տեղադրումը կդադարեցնի այս տարի ամռանը, գրում է Gazeta.ru-ն:
Արդեն իսկ արտադրված սարքավորումները կվաճառվեն միայն զարգացող շուկաներում, որոնք դեռևս հագեցած չեն Android, iOS և Windows 8 օպերացիոն համակարգերով: Վերջին սմարթֆոնը Symbian օպերացիոն համակարգով` Nokia 808 Pureview-ն է, որը արտադրողը անվանում է երբևէ հայտնի հարթակի արժանի վերջը: