Բաժիններ՝

Cisco. 2017թվականից բջջային ինտերնետի միջին արագությունը կավելանա 7 անգամ

Բջջային ինտերնետի միջին արագությունը 2017 թվականից կավելանա 7 անգամ, իսկ աշխարհում կհաշվվի մոտ 10 մլրդ բջջային սարքավորում, որոնք մուտք կունենան դեպի ինտերնետ: Այս մասին հայտարարել է Cisco ընկերության ավագ փոխնախագահը` Սանկտ Պետերգուրբում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է Ռիա Նովոստին:

«2017 թվականին 4G ցանցերի կեսից ավելին բաժին կհասնի բջջային ինտերնետի ծավալներին»,- ասել է նա` նշելով, որ այժմ շարժական ինտերնետի ծավալների 90%-ը սմարթֆոններին է բաժին ընկնում: Նա նաև ավելացրել է նշել է, որ շարժական սարքերը գնալով ավելի արագ են սկսում աշխատել, ինչն իր հետ բերում է նաև դրա ավելի շատ օգտագործմանն ու բջջային ինտերնետի ծավալների ավելացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս