Բաժիններ՝

Ինչպես լիցքավորել բջջային հեռախոսը հագուստի միջոցով

Բրիտանական Vodafone բջջային կապի ընկերությունը՝ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների հետ համատեղ մտածել է, թե ինչպես պաշտպանել հաճախորդներին հեռախոսի մարտկոցի լիցքաթափումից այն ժամանակ, երբ մարդու մոտ ձեռքի տակ չկա համապատասխան մարտկոցը լիցքավորելու հնարավորություն:

Daily Mail-ի հաղորդմամբ, նման դեպքերում կարելի է օգտագործել շորտեր (կիսավարտիքներ), որոնք Vodafone-ը մշակել է հատուկ տեխնոլոգիայի միջոցով:

The Power Shorts-ը հատուկ շորտեր են, որոնց ներսում սպունգի նման հատուկ փափուկ նյութ է, որի միջոցով սարքը կարողանում է փոխազդել և էլեկտրոնաին դաշտ ստեղծել: Երբ հագուստը տաքանում է կամ դեֆորմացվում է, բևեռացման ալիքները փոփոխվում են: Երբ մարմինը շարժում է կատարում, շորտերը այդ հագուստի շնորհիվ կինետիկ էներգիա են հավաքում և այն վերափոխում են էլեկտրաէներգիայի:

Այդ էներգիան օգտագործելու համար շորտի գրպանում USB-պորտ է տեղակայված, որին մալուխի միջոցով պետք է միանա հեռախոսը: Մեկ օր քայլելը և պարելը կօգնի լիցքավորել հեռախոսը 4 ժամ: Ընկերությունը ստեղծել է շորտերի նման նաև քնի տոպրակ, որի միջոցով մեկ գիշերվա ընթացքում կուտակված էներգիան համապատասխանում է 11 ժամ լիցքավորմանը:

Այս նորույթները, ըստ ընկերության, ստեղծված են այն մարդկանց համար, ովքեր հաճախ են դուրս գալիս մաքուր օդի, օրինակ, արշավներ են գնում, և միևնույն ժամանակ ցանկանում են կապի մեջ մնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս