Բաժիններ՝

Երևանում Facebook-ն առաջատարն է

Երևանում Facebook-ը առաջատար է: Այս մասին են վկայում ընդամենը այս տարի մարտին Մարկետինգի հայկական ասոցիացիայի կողմից անցկացված հեռախոսային սոցհարցման արդյունքները: Facebook-ից օգտվում է հարցվածների 49%-ը, մինչդեռ, օրինակ, Օdnoklassniki-ց` ընդամենը 32%-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը` նշելով, որ հարցումները հեռախոսով են կատարվել, քանի որ ինտերնետային հարցման դեպքում այդ ամենը վերահսկելը և մարդու ինքնությունը ստուգելը ավելի դժվար է:

«Օրինակ` 40 տարեկան տղամարդը կարող է որպես 30 տարեկան կին ներկայանալ ինտերնետային հարցման ժամանակ, իսկ այս դեպքով գոնե վստահ ենք, որ քիչ թե շատ ձայնը շատ ավելի հավաստի է ցույց տալիս պատկերը»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ YouTube-ից օգտվում է հարցված երևանաբնակների 40%-ը, իսկ Google-ից և Skype_ից`հավասարապես հարցվածների 35%-ը:

Այսպիսով, սոցիալական ցանցերից առաջատարը Facebook-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս