
Չինական սուպերհամակարգիչը ամենահզորն է աշխարհում

Tianhe -2 չինական սուպերհամակարգիչը գլխավորել է Թոփ-500 սուպերհամակարգիչների աղյուսակը, որը ներկայացվել է այսօր` հունիսի 17-ին: Այս մասին հաղորդում է Թոփ-500-ի պաշտոնական ինտերնետային կայքը:
Փորձարկման ժամանակ այն ցույց է տվել վայրկյանում 33.86 պետաֆլոպս արտադրողականություն (լողացող կետի 33.86 կվադրիլիոն գործողություն՝ 1 վայրկրյանում): Այդպիսով, չինական սուպերհամակարգիչը գրեթե երկու անգամ առաջ է անցել նոյեմբերին հրապարակված Թոփ-500 վարկանշային ցուսակը գլխավորած Titan ամերիկյան համակարգից: Վերջինս ցուցադրել է 17.59 պետաֆլոպս արդյունք և գրավել երկրորդ տեղը: Titan-ից բացի՝ առաջատար հնգյակում ԱՄՆ-ից հայտնվել են ևս երկու սուերհամակարգիչներ` Sequoia և Mira-ն: Առաջինը 17.17 պետաֆլոպսով ցանկում գրավել է երրորդ տեղը, իսկ երկրորդը, ցուցադրելով 8.59 պետաֆլոպ արդյունք` 5-րդ հորիզոնականը: Բոլոր երեք համակարգիչները գտնվում են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության լաբորատորիաներում:
Վարկանիշային աղուսյակում 4-րդ տեղը գրավել է Ճապոնական K computer-ը, որը փորձարկման ժամանակ ցուցադրել է 10.51 պետաֆլոպս: Տեղեկացնենք, որ նոյեմբերին նշյալ աղյուսակում այս ճապոնական սուպերհամակարգիչը գրավվում էր երրորդ հորիզոնականը: