Hubble աստղադիտակի նոր հայտնագործությունը փակուղու առաջ է կանգնեցրել գիտնականներին
The Astrophysical Journal-ի փոխանցմամբ՝ Hubble աստղադիտակի նոր հայտնագործությունը փակուղու մեջ է դրել գիտնականներին: Այն հայտնաբերել է մի մոլորակ, որի ձևավորման պայմանները չեն տեղադրվում ժամանակակից գիտության շրջանակներում:
Բացահայտումը կատարվել է TW Հիդրա աստղը դիտարկելիս, որը գտնվում է Երկրից 176 լուսատարի հեռավորության վրա (լուսատարին երկարության չափման միավոր է, որը հավասար է 1 տարում լույսի անցած ճանապարհին): Հայտնաբերված երկնային մարմինը պատկանում է էկզոմոլորակների դասին, այսինքն այն մոլորակների, որոնք աստղերի շուրջ պտտվում են Արեգակնային համակարգից դուրս:
Այն 900 այդպիսի մոլորակների թվում գտնվում է իր «մայր» աստղից ամեահեռու տարածության վրա. երկնային մարմինը գտնվում է TW Հիդրա աստղից 12 միլիարդ կիլոմետրի վրա: Համեմատության համար նշվում է, որ Երկիրը մայր աստղից բաժանում է 149 միլիոն կիլոմետր:
Գիտնականները կարծում էին, որ TW Հիդրա աստղն ընդամենը 8 միլիոն տարեկան է, ինչը բավականաչափ տարիք չէ, որպեսզի աստղը կարողանար առաջացնել մոլորակներ: Բացի այդ, նման գործընթացի համար նրան չէին բավականացնի նյութերը, նրա քաշը չափազանց փոքր է՝ կազմելով Արեգակի զանգվածի 55 տոկոսը: