Բաժիններ՝

Նոր սերնդի Nexus 7 պլանշետը կարժենա 230 դոլար

Որոշ աղբյուրների համաձայն` Google ընկերությունը կներկայացնի նոր սերնդի Nexus 7 պլանշետը հուլիս ամսին, գրում է 3dnews-ը:

Հիշեցնենք, որ Nexus 7-ի բնօրինակի դեբյուտը տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ: Համակարգիչը հագեցած է 7 դյույմանի էկրանով` 1280×800 կետայնությամբ, և 3-րդ սերնդի Tegra 4 միջուկանի պրոցեսորով։ 16 և 32 Գբ հիշողությամբ սարքավավորումներն արժեն, համապատասխանաբար, 200 և 250 դոլար:

Նշվում է, որ երկրորդ սերնդի Nexus 7-ը՝  16Գբ պահեստավորման հնարավորությամբ,  կարժենա 230 դոլար: Գնի բարձրացումն բացատրվում է նրանով, որ Google ընկերությունը չի ցանկանում ուղղակիորեն մրցել սկզբնական մակարդակի պլանշետների հետ: Եթե հավատանք շշուկներին, ապա նոր Nexus 7-ը կունենա 7 դյույմանի էկրան, 1920×1200 կետայնությամբ և Qualcomm պրոցեսոր` հավանաբար Snapdragon 600 չիպով, որը կներառի իր մեջ չորս միջուկանի Krait 300 մինչև 1.9Գհց և գրաֆիկական արագացուցիչ Adreno 320:

Նշվում է, որ պլանշետում կօգտագործվի Android օպերացիոն համակարգը: Փորձագետների գնահատականներով, ընթացիկ տարում կարող է իրացվել մինչև 8 մլն միավոր Nexus 7:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս