Բաժիններ՝

HTC-ն ներկայացրել է 5-դյույմանի էկրանով Butterfly S սմարթֆոնը

Այսօր HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Butterfly S նոր սմարթֆոնը:

Այն ունի 5-դյույմանի էկրան, 4 միջուկային պրոցեսոր` Snapdragon 600 1,9 Գհց, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16Գբ ներքին հիշողություն: Հիշողության ծավալը հնարավոր է  ընդլայնել նաև microSD քարտի միջոցով:

Բոլոր գնորդներին տրվում է նաև 25Գբ Dropbox ամպային ծառայությունում: Սարքի առաջնային տեսախցիկը` 2Մպ: Սարքն ունի նաև NFC, Bluetooth 4.0 և Wi-Fi-ի հնարավորություն: Սարքի չափերը հետևյալն են՝ 144,5 х 70,5 х 10,6, իսկ քաշը` 160 գրամ:

Butterfly S սարքի վաճառքը Թայվանում կսկսվի հուլիսին մոտ 767 դոլարով, իսկ թե սարքը երբ կհայտնվի այլ երկրներում, դեռևս չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս