
Facebook-ը սեփական Google Reader-ը կստեղծի առանց Google-ի

Google Reader-ը շուտով կփակվի: Չնայած՝ նորություններ ընթերցելու ամենատարածված ձևը RSS հոսքերը չեն, սակայն նման կարևոր գործիքի կորուստը շատերին է տխրեցրել:
«Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ նման գործիք՝ Google Reader-ին փոխարինող, կարող է առաջարկել Facebook-ը»,- գրում է computerra.ru-ն` տեղեկացնելով, որ արդեն շատ շուտով՝ հունիսի 20-ին, կկայանա Facebook ընկերության մամլո ասուլիսը, որին, ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունը կներկայացնի իր նոր RSS ընթերցիչը, որպես Google Reader-ին փոխարինող:
«Եթե դա տեղի ունենա, ապա որևէ զարմանալի բան չի լինի: Բացի այդ, Google-ը իր այդ ծառայությունը փակելով՝ նման ծառայություն բացելու հնարավորություն է տվել Facebook-ին»,- նշում է կայքը: