«LiveJournal» («Կենդանի մատյան») բլոգային հարթակի ծառայության վրա հաքերային հարձակում են կատարել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ծրագրի ղեկավարը` տեղեկացնելով, որ համակարգն արդեն պաշտպանված է, սակայն կարող են որոշ տեղերում հասանելիության խնդիրներ լինել:
Այսօր` սեպտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում մրցույթի կազմակերպիչները ֆլեշմոբ էին անցկացնում, որի ընթացքում բոլոր մասնակիցները վերցնում էին իրենց լուսանկարչական սարքերն ու լուսանկարում այնտեղի հուշարձանները:
«Ինձ համար զարմանալի է, որ մեծ աժիոտաժ է այս ոչ առաջին անհրաժեշտության ապրանքի գնի փոփոխության շուրջ, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, դոցենտ Վահրամ Դումանյանը` խոսելով բուհերում ուսման վարձավճարների բարձրացման մասին:
Հարավկորեական Samsung ընկերությունն այսօր ներկայացրել է իր Galaxy Gear «խելացի ժամացույցը»: Ենթադրվում է, որ սարքը կաշխատի Android օպերացիոն համակարգող գործող սմարթֆոնների հետ և հնարավորություն կտա օգտատիրոջը զանգեր և այլ գործողություններ կատարել:
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանի հետ Հրայր Ազիզբեկյանը մասնագիտությամբ ֆիզիկոս տեսաբան է, զուգահեռ զբաղվում է իր նախասիրություններով՝ ծրագրավորմամբ և ճարտարագիտությամբ, որոնք փորձում է մեկտեղել ՀՀ-ում գիտության խնդիրների լուծման բանաձևը գտնելու համար: Նա դեռ պատանեկության տարիներից հստակ գիտեր իր նախընտրած մասնագիտությունը, այդ իսկ պատճառով իր մասնագիտական ճանապարհը հումորով համարում է սկսված հենց […]
Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը:
Գլխավոր ինտրիգը, սակայն, մնում է այն, թե ո՞ւր են անհետանալու արդեն օգտագործված սարքերը: Ըստ որոշ աղբյուրների՝ հանձնված սարքերին երկրորդ կյանք է սպասվում:
Ռուս ծրագրավորող Լինուքս Տորվալդսը հայտարարել է Linux-ի նոր տարբերակի թողարկման մասին: «Ինչպես նկատել են որոշ մարդիկ, ես շեղվել եմ և չեմ գրել rc7-ի անոնսը»,- ասված է հաղորդագրությունում: Ծրագրավորողը առաջարկել է օգտվողներին »մոռանալ» rc7-ի մասին և ստանալ Linux 3.11-ը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ ընկերութուններից մեկը` Microsoft-ը, կգնի ֆիննական Nokia ընկերության բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: Գործարքի գինը կկազմի 7,17 մլրդ դոլար:
LG ընկերությունը ներկայացրել է G Pad փոքր պլանշետը: Սարքը կունենա 8.3 դյույմանի էկրան և Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգ: Սարքի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա «IFA 2013» ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի Բեռլինում սեպտեմբերի 6-ին:
The Commercial Times թերթին տված հարցազրույցում CIMB Securities Limited-ի վերլուծաբան Վանգ Վանլին ասել է, որ Apple-ը պայմանագիր է կնքել թայվանյան երկու ընկերությունների հետ՝ iWatch-ի արտադրությունը սկսելու համար: Այս մասին գրում է 3dnews-ը:
Ժամանակակից գործիքները կարող են ձայնը վերահսկել տարբեր կերպ: Օրինակ` Soundscape ինտերակտիվ մակերեսը հնարավորություն է տալիս վերահսկել երաժշտությունը` այն շոշափելով:
Ինչպես հայտնում է ETNews-ը, Samsung-ը լրջորեն դիտարկում է GALAXY S5-ը մետաղական կորպուսով ապահովելու հնարավորությունը։ Այդ դեպքում սպասվում է, որ սմարթֆոնը արժանի մրցակից կդառնա iPhone 5S-ին։
Facebook-ի օգտատերերի ընդհանուր թիվը 1,15 մլրդ է:
Ընկերությունում թեկնածուի որոնման համար արդեն ձեւավորել է հատուկ կոմիտե, որի անդամներից մեկն էլ Microsoft –ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսն է:
Ծրագրի առաջնային նպատակներից է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնելը Բյուրականի աստղադիտարանին և նրանում ներկայումս կատարվող գիտահետազոտական աշխատանքներին, ինչը հնարավորություն կտա ուսանողներին պատկերացնել իրենց հետագա մասնագիտացման հնարավոր տարբերակներից մեկը և ապագայում ճիշտ ընտրություն կատարել:
Apple ընկերության iPhone 5S-ը առաջին անգամ կթողարկվի ոչ թե 2, այլ երեք գունային տարբերակներով։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվում, որ երրորդ գույնը կլինի շամպայնի գույնը կամ ոսկեգույնը։
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունն առհասարակ չի համապատասխանում իրականությանը:
Եթե ժամացույցի կրողը կռանում է, միայն այդ ժամանակ է ժամացույցը ցույց տալիս ժամը կամ ամսաթիվը:
Վարորդը ակնոցների օգնությամբ ընտրում է հասցեն, որտեղ ցանկանում է ուղևորվել, նստում է մեքենան և նավիգացիոն համակարգի միջոցով՝ շարժվում դեպի նշանակման վայրը։ Ավելին, եթե հնարավոր չէ մեքենայով մոտենալ նշանակման վայրին, վարորդը կարող է կայանաել մեքենան և ոտքով շարունակել ճանապարհը՝ Google Glass-ի օգնությամբ։
Facebook սոցիալական ցանցի ստեղծողները հայտնել են, որ մոտ ժամանակներս ծրագրում են օնլայն վճարումների սեփական համակարգ թողարկել:
Apple ընկերությունը հրապարակել է հերթական, թվով արդեն 6-րդ բետա-տարբերակը իր նոր բջջային օպերացիոն համակարգի` iOS 7-ի համար: Եթե դրա մշակումն ընթանա նորմալ տեմպերով, ապա օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը, ըստ BGR բլոգի, պետք է սպասել սեպտեմբերի 5-ին, և բոլոր ցանկացողները կկարողանան թարմացնել այն ոչ ուշ, քան հաջորդ ամսվա կեսերին:
«Վերջին 10 տարիների ընթացքում Միջազգային գիտաժողովներում քաղցկեղի բնագավառի առանցքային զեկուցողի դերում մենք ենք եղել, Հայաստանը մենք ենք ներկայացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը:
Սարքը արտասանում է դեղի անվանումը և տալիս է դրա պատկերը: Գործիքը նաև հիշում է անհատական բժիշկների անունները, բժշկական ապահովագրության մասին տեղեկատվությունը և այս կամ այն դեղի մոտակա վաճառակետը:
IBM ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել իսրայելական Trusteer հակավիրուսներ ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ:
Այս հավելվածով Facebook-ը կարող է լուրջ մրցակից լինել Twitter-ին, որտեղ այդպիսի հնարավորություններն արդեն ներկայացված են:
Կալիֆորնիայի Լոուրենս-Բեռկլիի ազգային լաբորատորիայի մասնագետների խումբը «խելացի» պատուհանի տեխնոլոգիա է առաջարկել: Գիտնականների կողմից մշակված ծածկույթը հնարավորություն է տալիս օգտվողի ցանկությամբ արգելափակել պատուհանից եկող լույսը կամ ինֆրակարմիր ճառագայթները: Նորույթի մանրամասները ներկայացված են Nature ամսագրի էջերում:
Բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի ցուցանիշները այս տարվա առաջին կիսամյակում ք կազմել են 435մլն միավոր։ Այդ թվում 225մլն-ը սմարթֆոններ են, ինչը 46.5%-ով ավելին է, քան նախորդ տարում: Այս մասին ասված է Gartner ընկերության ուսումնասիրության մեջ:
Նման եզրահանգման են եկել Միչիգանի համասարանում վերջերս անցկացված հետազոտության հեղինակները։ Հետազոտության արդյունքները տպագրվել են PLOS ONE ամսագրում:
Սեպտեմբերի 4-ին կայանալիք մամլո ասուլիսում Samsung ընկերությունը կներկայացնի Galaxy Note 3 սմարթֆոնը, հնարավոր է՝ նաև Galaxy Gear ժամացույցները: