Microsoft-ը ներկայացրել է DirectX 12 գրաֆիկական ինտերֆեյսը
Ittrend.am-ը գրում է. Game Developer Conference համաժողովին Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր գրաֆիկական ինտերֆեյսը՝ DirectX 12-ը: Ի տարբերություն նախորդ տարբերակիների՝ այս մեկը չի պահանջում տվյալ ստանդարտի ապահովմամբ նոր վիդեոքարտ ձեռք բերել: Բացի այդ՝ DirectX 12-ը կաշխատի նաև սմարթֆոններում: Կապահովվի ժամանակակից բոլոր տեսակի սարքերի՝ AMD GCN, Nvidia Fermi, Kepler, Maxwell և Intel Iris Graphics չիպերի աշխատանքը:
Գրաֆիկական չիպեր արտադրող ամենամեծ ընկերությունները՝ AMD-ն, Intel-ը, Nvidia-ն և Qualcomm-ն արդեն հայտարարել են իրենց վերջին արտադրանքներում DirectX 12-ի ապահովման մասին: Սակայն առայժմ հայտնի չէ` արդյոք DirectX 12-ը կաշխատի Windwos 7-ում, թե միայն Windows 8-ում:
Նոր DirectX-ը խոստանում է բարձրացնել արտադրողականությունը խաղերի ժամանակ և ավելի էներգախնայող լինել սմարթֆոններում: Ավելի մանրամասն տվյալներ Microsoft-ի ներկայացուցիչները չեն հաղորդել համաժողովի ընթացքում:
Աղբյուրը՝ The Verge